Էմանուել Մակրոն. Ես Պուտինի հետ խոսելու պատճառ չունեմ, եթե նա զանգի ինձ ինչ-որ բան առաջարկելու, ես կպատասխանեմ, Ֆրանսիան միշտ երկխոսությանն է նպաստում
Էմանուել Մակրոն. Ես Պուտինի հետ խոսելու պատճառ չունեմ, եթե նա զանգի ինձ ինչ-որ բան առաջարկելու, ես կպատասխանեմ, Ֆրանսիան միշտ երկխոսությանն է նպաստում

Վլադիմիր Պուտինի հետ խոսելու պատճառ չունեմ,- «France Info»-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Ինչպես նշել է Մակրոնը, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն զանգի, նա կպատասխանի Պուտինին։

«Ես նրան զանգահարելու պատճառ չունեմ։ Եթե ​​նա զանգի ինձ ինչ-որ բան առաջարկելու, ես կպատասխանեմ, քանի որ Ֆրանսիան միշտ եղել է և կմնա երկխոսություն խթանող պետություն»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Տեղեկացնենք, որ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբում Մակրոնը պարբերաբար հեռախոսազրույցներ է ունեցել Պուտինի հետ։

Փետրվարին Կրեմլը հայտարարեց, որ Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները երկար ժամանակ է, չեն խոսել ՌԴ նախագահի հետ։