Էմանուել Մակրոն. Երկխոսություն չի կարող լինել, եթե միաժամանակ ռմբակոծվում են խաղաղ բնակիչներ, բանակցություններ սկսելու համար անհրաժեշտ է անհապաղ հրադադար
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ արեց Ռուսաստանին հրադադարի նախաձեռնությանը տալ «նույն հստակ արձագանքը», ինչ Ուկրաինան։
«Կիևում, նախագահ Թրամփի հետ միասին, մենք ներկայացրեցինք հստակ առաջարկ՝ մայիսի 12-ից սկսած 30-օրյա անվերապահ հրադադար։ Նախագահ Զելենսկին համաձայնվեց դրան առանց որևէ պայմանի։ Հիմա մենք նաև սպասում ենք Ռուսաստանից հստակ պատասխանի։ Բանակցություններ չեն կարող լինել, երբ զենքը խոսում է։ Երկխոսություն չի կարող լինել, եթե միաժամանակ ռմբակոծվում են խաղաղ բնակիչներ։ Հրադադար է անհրաժեշտ հիմա, որպեսզի բանակցությունները սկսվեն», – ասաց Մակրոնը։
Տեղեկության համար, մայիսի 10-ին Էմանուել Մակրոնը մասնակցել է Ուկրաինայի մայրաքաղաքում կայացած «Կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովին, որտեղ եվրոպացի առաջնորդները, Ուկրաինայի նախագահի հետ միասին, պահանջել են, որ Մոսկվան համաձայնվի մայիսի 12-ից սկսած 30-օրյա անվերապահ և լիակատար հրադադարի։ Ռուսաստանի նախագահը Ուկրաինային առաջարկում է մայիսի 15-ին վերսկսել բանակցությունները Ստամբուլում։