Էմանուել Մակրոն. Ուկրաինայի պատերազմի ավարտից հետո անվտանգության երաշխիքները Ուկրաինայի և Ռուսաստանի հետ միասին պետք է տարածվեն Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Հայաստանի վրա
Էմանուել Մակրոն. Ուկրաինայի պատերազմի ավարտից հետո անվտանգության երաշխիքները Ուկրաինայի և Ռուսաստանի հետ միասին պետք է տարածվեն Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Հայաստանի վրա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքով՝ Ուկրաինայի պատերազմի ավարտից հետո անվտանգության երաշխիքները Ուկրաինայի և Ռուսաստանի հետ միասին պետք է տարածվեն Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Հայաստանի վրա։

Այդ մասին Ֆրանսիայի նախագահը հայտարարել է «Wall Street Journal»-ին տված հարցազրույցում։

«Երբ ես խոսում եմ երաշխիքների մասին, ես խոսում եմ այս բոլոր երկրների մասին, մեր և նաև Ռուսաստանի մասին», – ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ եվրոպական անվտանգության նոր ճարտարապետությունը պետք է ապահովի այս տարածաշրջանի և ողջ Եվրոպայի կայունությունն ու անվտանգությունը։