Էմանուել Մակրոն - Ուկրաինան, Միացյալ Նահանգները և եվրոպացիները խաղաղություն են ուզում, բայց մենք ուզում ենք ամուր և երկարատև խաղաղություն, առաջընթացի միակ խոչընդոտը Ռուսաստանն է
Էմանուել Մակրոն - Ուկրաինան, Միացյալ Նահանգները և եվրոպացիները խաղաղություն են ուզում, բայց մենք ուզում ենք ամուր և երկարատև խաղաղություն, առաջընթացի միակ խոչընդոտը Ռուսաստանն է

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմում առաջընթացի միակ խոչընդոտը Ռուսաստանն է։

Մակրոնն այս մասին ասել է G20 գագաթնաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում։

«Ուկրաինան, Միացյալ Նահանգները և եվրոպացիները խաղաղություն են ուզում, բայց մենք ուզում ենք ամուր և երկարատև խաղաղություն։ Նորմալ է, որ և՛ ուկրաինացիները, և՛ եվրոպացիները նստած են սեղանի շուրջ՝ այս պլանը վերջնականապես մշակելու համար։ Վաղը և առաջիկա օրերին մենք հենց դա էլ կանենք՝ համատեղ պլան մշակելու համար», – ասել է Ֆրանսիայի առաջնորդը։

Խոսելով Ռուսաստանի մասին՝ Էմանուել Մակրոնն ասել է, որ դա խաղաղության բանակցություններում առաջընթացի գլխավոր խոչընդոտն է։

«Մենք միայն մեկ խնդիր ունենք, և այս բանակցություններում մեր խնդիրը Միացյալ Նահանգները չէ: Մեզ բոլորիս միակ խնդիրը Ռուսաստանն է, որը սկսեց այս պատերազմը և հրաժարվեց փետրվարին, մարտին, հուլիսին, օգոստոսին: Եթե նրանք համաձայնվեն հրադադարի, նայեք Ուկրաինայում տիրող մարդասիրական իրավիճակին, ոչ միայն արևելքում, այլև ամենուրեք. նայեք էներգետիկ ենթակառուցվածքների վիճակին. նայեք քաղաքացիների շրջանում զոհերին: Այսինքն՝ ռուսներին կանգնեցնելը անհրաժեշտություն է: Կա մեկ ագրեսոր և մեկ զոհ», – ասել է Էմանուել Մակրոնը: