Էմանուել Մակրոն. Մենք կարողացանք ուժեղ ուղերձ հղել Ուկրաինային և Մոլդովային, ինչպես նաև Վրաստանի հեռանկարին, կարծում եմ աշխարհաքաղաքական այս փոփոխությունները համահունչ են մեր օրակարգին
Էմանուել Մակրոն. Մենք կարողացանք ուժեղ ուղերձ հղել Ուկրաինային և Մոլդովային, ինչպես նաև Վրաստանի հեռանկարին, կարծում եմ աշխարհաքաղաքական այս փոփոխությունները համահունչ են մեր օրակարգին

Մենք կարողացել ենք ուժեղ ուղերձ հղել Ուկրաինային ու Մոլդովային, ինչպես նաև Վրաստանի հեռանկարներին, կարծում եմ, մեր օրակարգին համապատասխանում են այն աշխարհաքաղաքական փոփոխությունները, որոնք տեսանք,- այս մասին հայտարարել է Էմանուել Մակրոնը:

Մակրոնն ասում է, որ Եվրոպայում ավելի շատ ինքնիշխանություն է անհրաժեշտ, քան երբևէ։

«Երեկ ընդունված որոշմամբ մենք կարողացանք ուժեղ ուղերձ հղել Ուկրաինային ու Մոլդովային, ինչպես նաև Վրաստանի հեռանկարին։ Այսպիսով, կարծում եմ, որ աշխարհաքաղաքական փոփոխությունները, որոնք մենք տեսանք, համահունչ են մեր օրակարգին: Մենք պետք է զանգվածային որոշումներ կայացնենք այս ամենի հետ առնչվելու համար, և ինչ կարող ենք անել, ամրապնդել մեր համոզմունքը, որ մեզ ավելի շատ ինքնիշխանություն է պետք Եվրոպայում, քան երբևէ: Կարծում եմ՝ կտեսնենք, թե որքան կարևոր է ինքնիշխանությունը, պաշտպանության ինքնիշխանությունը, տեխնոլոգիական ինքնիշխանությունը, էներգետիկ ինքնիշխանությունը։ Այս ճգնաժամն արագացրել է մեր հավաքական օրակարգը»,- ասել է Էմանուել Մակրոնը։