Էմանուել Մակրոն. Մենք կանգնած ենք խաղաղություն բերած միջազգային կարգի փլուզման վտանգի առջև, այս համատեքստում Չինաստանի և Ֆրանսիայի միջև երկխոսությունն ավելի կարևոր է, քան երբևէ
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Չենդուում հանդիպել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ։
Ֆրանսիական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Մակրոնը փորձում է Չինաստանին կոչ անել ուժեղացնել Ռուսաստանի վրա ճնշումը՝ միաժամանակ ամրապնդելով Չինաստանի հետ առևտրային հարաբերությունները։
«Մենք կանգնած ենք տասնամյակներ շարունակ աշխարհին խաղաղություն բերած միջազգային կարգի փլուզման վտանգի առաջ, և այս համատեքստում Չինաստանի և Ֆրանսիայի միջև երկխոսությունն ավելի կարևոր է, քան երբևէ։ Հուսով եմ, որ Չինաստանը կմիանա մեր կոչին, մեր ջանքերին՝ հնարավորինս շուտ հասնելու առնվազն հրադադարի՝ կարևորագույն ենթակառուցվածքների վրա հարձակումների մորատորիումի տեսքով», – ասել է Մակրոնը։
Իր հերթին Սի Ցզինպինը նշել է, որ Չինաստանը աջակցում է խաղաղության տանող բոլոր ջանքերին։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Մակրոնի այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Ֆրանսիան պատրաստվում է հաջորդ տարի ստանձնել «Յոթի խմբի» նախագահությունը, և Պեկինը ազդարարել է Եվրոպայի հետ տնտեսական համագործակցությունն ամրապնդելու իր ցանկության մասին։