Էմանուել Մակրոն. Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ձեռք բերի, Թեհրանից է կախված լիարժեք երաշխիքներ տրամադրել, որ իր մտադրությունները խաղաղ են
Իմ դիրքորոշումը հստակ է. Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ձեռք բերի, և Իրանի պարտականությունն է լիարժեք երաշխիքներ տրամադրել, որ իր մտադրությունները խաղաղ են, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Ըստ Էմանուել Մակրոնի, Իրանի նախագահ Մասուդ Ֆեզեշկիանը զանգահարել է իրեն։
Ըստ Ֆրանսիայի նախագահի, Մասուդ Ֆեզեշկիանը իրեն ասել է, որ Ֆրանսիայի քաղաքացիներ Սեսիլ Կոլիեն և Ժակ Պարիզը, որոնք գտնվում են իրանական բանտում, պետք է ազատ արձակվեն։
«Ես նաև արտահայտեցի իմ խորը մտահոգությունը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Իմ դիրքորոշումը հստակ է. Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ձեռք բերի, և Իրանի պարտականությունն է լիարժեք երաշխիքներ տրամադրել, որ իր մտադրությունները խաղաղ են։ Ես համոզված եմ, որ կա պատերազմը դադարեցնելու և ավելի մեծ վտանգները կանխելու միջոց։ Դրան հասնելու համար մենք կարագացնենք Ֆրանսիայի և նրա եվրոպացի գործընկերների միջև Իրանի հետ բանակցությունները», – գրել է Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերում։