Էմանուել Մակրոն. Ընթացիկ բանակցությունները կարող են շրջադարձային լինել Ուկրաինայում խաղաղության և Եվրոպայում անվտանգության ապագայի համար
Եվրոպացիները պետք է իրենց տեղը ունենան Ուկրաինայի շուրջ բանակցություններում՝ անվտանգության երաշխիքներ տրամադրելու համար, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր ուկրաինացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
Մակրոնն ասել է, որ ընթացող բանակցությունները կարող են շրջադարձային կետ լինել Ուկրաինայում խաղաղության և Եվրոպայի անվտանգության ապագայի համար։
«Ուկրաինան միակ երկիրն է, որը կարող է քննարկել իր սեփական տարածքները որպես ինքնիշխան պետություն», – ասել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնը նաև դատապարտել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացված արշավը և ուկրաինական Դնեպրոպետրովսկ քաղաքի վրա հրթիռային հարձակումը, որի հետևանքով զոհվել է չորս և վիրավորվել 40 մարդ։
«Մինչ մենք խոսում ենք խաղաղության մասին, Ռուսաստանը շարունակում է սպանել և ոչնչացնել», – ասել է Մակրոնը։