Էմանուել Մակրոն. ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առկա տարաձայնությունը գլխավոր ռիսկերից է, որի առջև կանգնած է աշխարհը
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առկա տարաձայնությունը համաշխարհային գլխավոր ռիսկերից է, որի առջև կանգնած է աշխարհը, – այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Սինգապուր կատարած երկօրյա այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահը ընդգծել է Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գործընկերների միջև նոր դաշինքների ձևավորման անհրաժեշտությունը։
«Կլինեմ անկեղծ – Ֆրանսիան Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամն ու դաշնակիցն է, և մենք համագործակցում ենք, նույնիսկ եթե երբեմն չենք համաձայնվում և մրցակցում ենք Չինաստանի հետ», – հայտարարել է Էմանուել Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Ասիան և Եվրոպան ունեն ընդհանուր շահ՝ գլոբալ կարգի քայքայումից խուսափելու գործում։
«Գործողությունների դաշինքների ժամանակն է եկել, և սա պահանջում է, որ երկրները, որոնք կարող են համատեղ գործել, օգտագործեն դրա համար բոլոր հնարավորությունները», – ասել է Էմանուել Մակրոնը։