Էլտոն Ջոնը հաստատել է, որ պատրաստվում է Վրաստանյան համերգի համար

Էլտոն Ջոնը հաստատել է, որ պատրաստվում է Վրաստանյան համերգի համար: Հանրահայտ բրիտանացի երգիչը facebook-ի իր էջում տեղադրել է Caesars Palace-ում տեղի ունեցած համերգի լուսանկարը:

Երգիչը գրում է, որ մինչ նրա Վրաստան այցելությունը, որտեղ «Բլեք Սի Արենայում» կայանալու է իր երկու շոուն, ապրիլին վերադառնալու է Caesars Palace:

Էլտոն Ջոնի համերգները տեղի են ունենալու հունիսի 30-ին և հուլիսի մեկին:

Հիշեցնենք, Էլտոն Ջոնի համերգները պետք է անց կացվեր 2017 թ. սեպտեմբերի 16-17-ին, սակայն այն հետաձգվեց նրա խմբի անդամներից մեկի առողջական խնդիրների պատճառով: