Էլոն Մասկ. Եվրոպացի հանձնակատարները պատասխանատու են Եվրոպայի սպանության համար
Իլոն Մասկը հայտարարել է, որ Եվրոհանձնաժողովի անդամներն «պատասխանատու են Եվրոպայի սպանության համար»։
Մասկը այդ մասին գրել է սոցիալական ցանցում՝ տարածելով ավստրիացի քաղաքական ակտիվիստ Մարտին Սելների գրառումը։
«Եվրոհանձնաժողովի անդամներն են պատասխանատու Եվրոպայի սպանության համար», – գրել է Մասկը։
Մարտին Սելներն իր գրառման մեջ բացատրում է, թե «ինչու է ատում Եվրոպական միությունը»։
«Ինչու եմ ատում այս Եվրամիությունը. 2013 թվականին Իտալիայի առափնյա պահպանությունը բաց ծովում վերցրել էր 24 աֆրիկացու և վերադարձրեց նրանց Աֆրիկա։ Ոչ կառավարական կազմակերպության օգնությամբ նրանք դատի տվեցին Իտալիային Լիբիայում փախստականների ճամբարից և շահեցին գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (Եվրոպայի «Մարդու իրավունքների խորհուրդ»)։ Իտալիան պարտադրված եղավ նրանց վճարել 360,000 եվրո և տեղափոխել Եվրոպա։ Սա եղավ Միջերկրական ծովով դեպի Եվրոպա ուղղված ապօրինի միգրացիայի սկիզբը։ Եվրոպական ինստիտուտները կաթվածահար են արել ազգային պետություններին։ Նրանք դարձել են անպաշտպան։ Եվրամիությունը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ միասին, գործում է եվրոպական երկրների դեմ։ Ես ատում եմ նրանց», – գրել է Սելները։