Էլենե Խոշտարիա. Երկրորդ փուլում իմ կողմից ամոթի միջանցք չի լինի
Էլենե Խոշտարիա. Երկրորդ փուլում իմ կողմից ամոթի միջանցք չի լինի

Երկրորդ փուլում իմ կողմից ամոթի միջանցք չի լինի, – այս մասին Ֆեյսբուքում գրում է «Եվրոպական Վրաստանի» անդամներից մեկը, Էլենե Խոշտարիան:

«Երկրորդ փուլում իմ կողմից ամոթի միջանցք չի լինի: Նախ ես խնդիր ունեմ ոչ թե ժողովրդի, թեկուզ լինեն «Վրացական երազանքի» ընտրողները, այլ՝ կեղծելու և կեղծարարների հետ: Երկրորդ, սա երազանքի ական է, մարդկանց առճակատում, մի բան, որից նրանք երբեք չեն խուսափում, և մենք չպետք է հենց դրան նմանվենք:

Եվ ընդհանրապես, սա երկրորդ փուլ չէ, ծիծաղելի է, որ «Երազանքի» թեկնածուները ձևացնում են, թե մասնակցում են ընտրություններին: Դուք մենակ եք ու հայելու մեջ նայեք այնքան, որքան ցանկանում եք, սա ընտրություներ չէ», – գրել է Էլենե Խոշտարիան սոցցանցում:

Երեկ Բաթումիում բողոքի ակցիայի մասնակիցներին դիմել է «Միացյալ ազգային շարժման» Աջարիայի կազմակերպության ղեկավար Լևան Վարշալոմիձեն և նրանց համակիրներին կոչ արել նոյեմբերի 21-ին կայացած ընտրությունների երկրորդ փուլում ամոթի միջանցք կազմակերպել ընտրատեղամասերի մոտ:

Միևնույն ժամանակ, Միացյալ ընդդիմության ներկայացուցիչ Մուրման Դումբաձեն այսօր հայտարարել է, որ ընտրությունները կեղծվել են ամենուր, և ամոթի միջանցք է տեղադրվելու ամենուր:

Այսօր նման հայտարարություն է արել Լևան Վարշալոմիձեն:

«Երկրորդ փուլում բոլոր ընտրատեղամասերում ամոթի միջանցքներ կտեղադրվեն, և եթե որևէ բախում լինի, իշխանությունը պատասխանատու կլինի», – հայտարարել է Վարշալոմիձեն: