Էլենե Խոշտարիա. Շնորհակալություն բանտի վարչակազմին, բոլորին՝ առանց բացառության, ես այստեղ ոչ մի դժվարություն չունեմ և ոչ մի բանի պակաս չունեմ, շարունակենք պայքարը, ես՝ այստեղից, դուք՝ այնտեղից
«Երբ պայքարում ես ռուսական ռեժիմի դեմ, չես ճանաչում այն և հասկանում ես, թե ինչպիսի պայքարի մեջ ես, զարմանալի և նույնիսկ անպատասխանատու կլիներ պատրաստ չլինել մի շարք անհարմարությունների», – այս մասին ասված է «Դրոա» կուսակցության առաջնորդ Էլենե Խոշտարիայի գրառման մեջ, որը հրապարակվել է նրա ֆեյսբուքյան էջում։
Նրա խոսքով՝ իր համար նույնիսկ ծիծաղելի է, որ Բիձինա Իվանիշվիլին կարծում է, թե պատժել է իրեն։
«Լիովին անկեղծ, առանց զարդարանքների ուզում եմ ձեզ ասել. նույնիսկ ծիծաղելի է, որ Բիձինա Իվանիշվիլին կարծում է, թե պատժել է ինձ։ Ինչ-որ մեկը երևի քրտինքն էլ սրբեց՝ մտածելով, թե մի հարց լուծեցինք, պատժեցինք։
Ընկերնե՛ր, ինձ համար պատիժ կլիներ վախենալը և ռուսների հետ համակերպվելը, նրանց դեմ պայքարին պատրաստ չլինելը։ Իսկապես ծիծաղում եմ նրանց վրա, ովքեր կարծում են, թե բանտը պատիժ է կամ պայքարի թուլացում։ Ընդհակառակը, ինձ նույնիսկ հաճույք է պատճառում, երբ մեկ այսպես կոչված դատավորը, մեկ էլ ցանկացած այլ «քոց» (Վրացական երազանքի կողմնակից) ինձնից ճանաչում են աղերսում։ Ինչ մեթոդի էլ դիմեն, բոլորը դատապարտված են։ Ծիծաղում եմ նրանց իրարանցման վրա։ Ես հստակ գիտակցում եմ նրանց թույլ կողմերը, և հենց այնտեղ նրանք հանգիստ ու անվրդով կստանան մեր հարվածները։
Մեկ հարցի էլ եմ ուզում անդրադառնալ։ Միայն մեկ անգամ։ Իմ չորս երեխաների համար պատասխանատու ենք ես և իմ ընտանիքը, և Աստված մի արասցե, որ երբևէ նրանց թողնեի «քոցերի» հույսին։ Իմ չորս երեխաները ռուսի ողորմության կարիքը չունեն։ Նրանք լավ գիտեն, թե հանուն ինչի են կրում այս փորձությունը, «քոցերից» շատ ավելի լավ։
Այստեղ նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել ընդդիմադիր դաշինքին շատ դիպուկ շեշտադրման համար՝ ոչ մի առևտուր չի լինելու։ Եվ շնորհակալություն բոլորին՝ լրագրողներին, ակտիվիստներին և առհասարակ բոլոր քաղաքացիներին աջակցության համար։
Շնորհակալություն բանտի վարչակազմին՝ առանց բացառության բոլորին։ Ես այստեղ ոչ մի դժվարություն չունեմ և ոչնչի կարիք չեմ զգում։ Շարունակենք պայքարը՝ ես այստեղից, դուք՝ այնտեղից։ Մինչև վերջ», – գրում է Էլենե Խոշտարիա։
Թբիլիսիի քաղաքային դատարանը «Դրոա»-ի առաջնորդ Էլենե Խոշտարիային դատապարտել է մեկ տարի և վեց ամիս ժամկետով ազատազրկման։