Էլենե Նիժարաձեն հեռացել է «Արդար ընտրությունների» գործադիր տնօրենի պաշտոնից
Էլենե Նիժարաձեն հեռացել է «Արդար ընտրությունների» գործադիր տնօրենի պաշտոնից

Էլենե Նիժարաձեն հեռացել է «Արդար ընտրությունների» գործադիր տնօրենի պաշտոնից: Այս տեղեկությունը Վրաստանի առաջին ալիքին հաստատել է կազմակերպության գամգեոբայի անդամ, Թամար Սարթանիան:

Նրա խոսքով, մանրամասների մասին կխոսի վաղվա ասուլիսում:

Ինչպես հայտնի է «Արդար ընտրությունները» դեկտեմբերի 11-ին խորհրդարանական ընտրություններին ձայների զուգահեռ հաշվառկի արդյունքների մասին հայտարարություն էր տարածել, որտեղ նշված էր, որ «ներքին աուդիտի արդյունքները հաստատեցին մեթոդաբանության ճշգրտությունը, չնայած ձայների քանակի հաշվարկման բանաձևում առկա էր թերություն»: Մասնավորապես, ինչպես հայտարարել են «Արդար ընտրություններում», ընտրական սուբյեկտների ստացած ձայներից բացի, հաշվել են նաև անվավեր քվեաթերթիկները:

Այս թերությունը շտկելուց հետո, կազմակերպության զուգահեռ հաշվարկի ճշգրտված արդյունքները, հաշվի առնելով սխալի աստիճանը, համընկել են ԿԸՀ-ի վերջնական արդյունքների հետ: