Էլեկտրոմոբիլների սեփականատերերը կկարողանան կայքէջի միջոցով պահանջել իրենց տան մոտ էլեկտրալիցքավորման սարքի մոնտաժում
Ինչպես հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն կառավարության նիստին, էլեկտրական լիցքավորվող սարքերը կմոնտաժվեն անվճար:
«Մեր առաջնահերթություններից է էկոլոգիական վիճակի բարելավումը: Սա բավականին համալիր խնդիր է և ունի մասշտաբային մոտեցման անհրաժեշտություն: Միայն մեկ ուղղության կարգավորմամբ այս խնդիրը լուծել չենք կարողանա, ուստի աշխատում ենք բազմաթիվ ուղղություններով: Ուղղություններից մեկն այն է, որ աջակցում ենք քաղաքում էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ներկրմանը: Ինչպես գիտեք, մաքսազերծումն անվճար է: Բացի այդ, էլեկտրական ավտոմեքենաների կայանումը կլինի անվճար:
Դրա հետ մեկտեղ, ունենք ևս մեկ նորույթ. Ստեղծվել է հատուկ chargers.tbilisi.gov.ge կայքէջը, որը գործարկվելու է փետրվարի 11-ից: Ցանկացած մարդ, ով ունի էլեկտրոմոբիլ, կարող է գրանցվել նշված կայքէջում, փոխանցել տեղեկություն իր բնակավայրի մասին և մենք, առանց որևէ վճարի, պատրաստ ենք էլեկտրական լիցքավորման սարքը տեղադրել նրա տան մոտ: Սա կխրախուսի էլեկտրոմոբիլների ներկրմանը: Դրա հետ մեկտեղ, կարևոր է, որ մենք հաղորդակցվում ենք նաև բիզնեսի հետ և կա ընկերություն, որը ցանկանում է Վրաստան ներկրել էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ: Խոսքը էլեկտրոմոբիլների «շեարինգի» մասին է, այսինքն ավտոմեքենաները տեղակայված կլինեն քաղաքի տարբեր շրջաններում, տարբեր փողոցների վրա և հավելվածի միջոցով քաղաքացին կօգտվի այդ ավտոմեքենայից: Հաղորդակցվել ենք բիզնեսի հետ և էլեկտրական լիցքավորման սարքը կմոնտաժվի անվճար, մունիցիպալիտետը որևէ ծախս չի ունենա»,- հայտարարել է Կախա Կալաձեն:
Թբիլիսիի քաղաքապետը էլեկտրոմոբիլների սեփականատեր քաղաքացիներին կոչ է արել փետրվարի 11-ից ակտիվանալ և գրանցվել կայքէջում: