Էլեկտրաէներգիայի մասշտաբային անջատման պատճառով Թբիլիսիի մետրոյի և Վրաստանի երկաթուղու աշխատանքը խափանվել է
Վրաստանում էլեկտրաէներգիայի մասշտաբային անջատման պատճառով Թբիլիսիի մետրոյի աշխատանքը խափանվել է:
Խափանումներով է աշխատում նաև Վրաստանի երկաթուղին:
Թբիլիսիում և տարածաշրջանների մի մասում էլեկտրաէներգիայի մատակարարումն անջատվել է առավոտյան մոտավորապես ժամը 08:00-ին:
Ի գիտություն՝ Թբիլիսիում և Վրաստանի տարածաշրջանների մեծ մասում էլեկտրաէներգիայի մատակարարումը վթարային կարգով ընդհատվել էր նաև հուլիսի 24-ին, ժամը 01:00-ին: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ էներգահամակարգում տեղի ունեցած համակարգային վթարային անջատումը էլեկտրաէներգիայի և հեռահաղորդակցության ցանցերի խափանում էր առաջացրել: GNERC-ը (Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող ազգային հանձնաժողովը) սկսել է հուլիսի 24-ի մասշտաբային վթարի պատճառների ուսումնասիրությունը: