Էլեկտական ավտոբուսների և էլեկտրական միկրոավտոբուսների ներկրումը և տեղում արտադրությունը ազատվելու է հավելյալ հարկերից
Էլեկտական ավտոբուսների և էլեկտրական միկրոավտոբուսների ներկրումը և տեղում արտադրությունը ազատվելու է հավելյալ հարկերից,-այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է մայրաքաղաքի կառավարության նիստին:
Նրա խոսքերով, նշված հարցը արդեն քննարկել է ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեի հետ և պայմանավորվել են, որ խորհրդարանին են դիմելու օրենսդրական նախաձեռնությամբ:
«Ցանկանում եմ ներկայացնել մեր նոր նախաձեռնությունը, որի շուրջ արդեն ունեցել եմ զրույց ֆինանսների նախարարի հետ: Մենք համաձայնել ենք, որ այս հարցով նախաձեռնությամբ դիմելու ենք խորհրդարանին: Ցանկանում ենք, որ էլեկտական ավտոբուսներ և էլեկտրական միկրոավտոբուսներ ներկրողները կամ տեղում արտադրողները ազատվեն հավելյալ հարկերից: Համոզված եմ, որ խորհրդարանում այս հարցը կքննարկվի և կընդունվի դրական որոշում»,-հայտարարել է Կալաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan