Էկվադորում բողոքի ցույցերի մասնակիցները գերի են վերցրել 8 ոստիկանի
Էկվադորում բողոքի ցույցերի մասնակիցները գերի են վերցրել 8 ոստիկանի

Էկվադորում բողոքի ցույցերի մասնակիցները գերի են վերցրել 8 ոստիկանի: Նրանցից 7 տղամարդուն և մեկ կնոջը Կիտո մայրաքաղաքում ընթացող ցույցի ժամանակ դուրս են բերել բեմ:

Էկվադորում ընթացող ոչ կառավարական ցույցերի մասնակիցները պահանջում են նախագահ Լենին Մորենոյի հրաժարականը:

Էկվադորում ցույցերը մեկնարկել են այն բանից հետո, երբ կառավարությունը դադարեցրել է վառելիքի սուբսիավորման ծրագիրը, որից հետո ավելացել է վառելիքի գինը:

Ցուցարարների և ոստիկանների միջև Կիտոյում տեղի է ունեցել բախում: Ձերբակալվել են հարյուրավոր ցուցարարներ: