Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի պաշտոնում նշանակվել է Նաթիա Թուրնավան
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի պաշտոնում նշանակվել է Նաթիա Թուրնավան։
Վարչապետի համապատասխան կարգադրությունը հրապարակվել է կառավարության վարչակազմի կայք էջում։
Թուրնավան մինչ այս էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալն էր։
Նա նախարարի պաշտոնում փոխարինել է Գիորգի Քոբուլիային։