«Էկո-գազ» բենզալցակայանի տնօրեն. Տեղի ունեցածի պատճառը, հավանաբար, կոմպրեսորի պայթյունն է
Ամաշուկելիի փողոցում, «Էկո-գազ» բենզալցակայանի տնօրեն Դավիթ Քութաթելաձեի հայտարարությամբ, կայանում տեղի ունեցած դեպքի պատճառ է դարձել, հավանաբար, կոմպրեսորի պայթյունը:
Ինչպես հայտարարում է Դավիթ Քութաթելաձեն, օբյեկտը Ամաշուկելիի փողոցում գործում է 2008 թվականից և նման դեպք երբեք տեղի չէր ունեցել: Նրա խոսքով, ընթանում է քննություն, որից հետո հայտնի կդառնա, թե որն է եղել պայթյունի իրական պատճառը:
«Կուսումնասիրեն տեղի ունեցած դեպքը: Ընդհանրապես, պայթյունն այսպես ինքնաբերաբար չի լինում: Հնարավոր է, պայթել է կոմպրեսորը, այժմ քննում ենք: Եթե եղել է անփութություն, դա կպարզի օրենքը, սակայն կարծում եմ, պայթել է կոմպրեսորը»,- հայտարարել է «Էկո-գազի» տնօրենը:
Պայթյունը տեղի էր ունեցել Ամաշուկելիի փողոցում, բենզալցակայանում՝ հունիսի մեկին: Տուժել էր մեկ անձ: Պայթյունի հետևանքով տուժած տղամարդու վիճակը կայուն է: