Էքրեմ Իմամօղլուն կոչ է արել Թուրքիայի քաղաքացիներին պայքարել իրենց իրավունքների համար և միանալ բողոքի ցույցերին ողջ երկրում
Էքրեմ Իմամօղլուն կոչ է արել Թուրքիայի քաղաքացիներին պայքարել իրենց իրավունքների համար և միանալ բողոքի ցույցերին ողջ երկրում։
«Ես կանգնում եմ: Վախը չի կարող կանգնեցնել անխուսափելին: Այսպես թե այնպես, դուք կպարտվեք: Դուք կպարտվեք մեր արդար գործով, մեր քաջությամբ, մեր խոնարհությամբ և մեր ջերմ ժպիտներով: Իմ մեծ ազգ, մի հուսահատվեք, մի կորցրեք ձեր ոգին և երբեք հույսը մի կորցրեք Հետագայում ես կոչ եմ անում իմ համաքաղաքացիներին՝ բոլոր 86 միլիոն մարդկանց, գնալ քվեատուփերի մոտ և ցույց տալ աշխարհին մեր պայքարը հանուն ժողովրդավարության և արդարության»,- գրել է Իմամօղլուն։
Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլի դատարանը Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը։ Իմամօղլուի ձերբակալությանը հաջորդել են բողոքի ցույցեր Ստամբուլում եւ Անկարայում։