Էկատերինե Տիկարաձեն Իմերեթիի տարածաշրջանում հանդիպել է բժշկական անձնակազմի հետ
Բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Էկատերինե Տիկարաձեն հանդիպել է, Իմերեթիի տարածաշրջանի բժշկական անձնակազմի հետ:
Նախարարության կայքում տարածված տեղեկատվության համաձայն, կողմերը քննարկել են «կովիդ 19»-ի համավարակի դեմ պայքարը և պատվաստումների հարցերը, ինչպես նաև պատվաստումների գործընթացում բժշկական ոլորտի ներկայացուցիչների ցածր ակտիվությունը: Առողջապահության նախարարը ևս մեկ անգամ կոչ արեց իր գործընկերներին, ակտիվորեն ներգրավվել իմունիզացիայի գործընթացում և նշեց, որ «կովիդ 19»-ի դեմ պատվաստումը վարակի դեմ պաշտպանության արդյունավետ և անվտանգ միջոց է:
Հանդիպմանը խոսել են նաև «Փայզեր» պատվաստանյութի մասին, որը Վրաստան կներմուծվի վաղը երեկոյան: Նախարարի հայտարարությամբ, Վրաստանում «Փայզերի» ներմուծումից հետո քաղաքացիները հնարավորություն կունենան ընտրություն կատարել պատվաստանյութերի միջև:
Էկատերինե Տիկարաձեն պարզաբանել է, որ պատվաստումների գործընթացը աստիճանաբար կակտիվանա:
Նշվեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, հասարակական առողջապահական գործակալությունները և որակյալ բժիշկները խորհուրդ են տալիս պատվաստել «կովիդ 19»-ի դեմ:
Հիշեցնենք, որ «կովիդ 19»-ի դեմ պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար գործարկվել է թեժ գիծ 15-22: Թեժ գիծը գործում է ամեն օր, ներառյալ հանգստյան օրերը, ժամը 09:00-ից 23:00-ն: