Էկատերինե Տիկարաձեն առողջության համաշխարհային նորարարության համաժողովին խոսել է կորոնավիրուսի կառավարման վրացական մոդելի մասին
Էկատերինե Տիկարաձեն առողջության համաշխարհային նորարարության համաժողովին խոսել է կորոնավիրուսի կառավարման վրացական մոդելի մասին

Կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը մեկ միլիոն բնակչի վրա կազմում է 839, սակայն առողջապահության նախարարության և կլինիկական թիմի կողմից մշակված մոդելը, հնարավորություն է տվել բժշկական անձնակազմին արդյունավետորեն վերահսկել կորոնավիրուսը, ինչը հանգեցրել է մահացության ցածր մակարդակի,- այս մասին Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է առողջության նորարարական համաժողովի բացման միջոցառման ժամանակ:

Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, նախարարը միջոցառմանը մասնակցել է Կատարի պետության հանրային առողջապահության նախարար, Հանան Մուհամեդ Ալ Կուվարիի հրավերով:

Նրանց խոսքերով, իր խոսքում նախարարը խոսել է համավարակի դեմ պայքարում Վրաստանի կառավարության կողմից իրականացվող կարևոր գործողությունների մասին:

Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, Վրաստանը ժամանակին և ճիշտ է գնահատել վարակի հետ կապված ռիսկերը:

«Սահմանափակումների վերացման և զբոսաշրջային ​​սեզոնի գալու հետ մեկտեղ, շարժունակության բարձրացման ֆոնին, կանխատեսելի էր աստիճանաբար աճ այն շրջաններում, որտեղ և սպասվում էր այդ շարժունակության աճը: Այսօրվա դրությամբ նոր դեպքերի թիվը մեկ միլիոն բնակչի վրա՝  839 է: Այնուամենայնիվ, առանց որևէ չափազանցության, կարող ենք ասել, որ առողջապահության նախարարության և կլինիկական թիմի կողմից մշակված մոդելը, հնարավորություն է տվել բժշկական անձնակազմին արդյունավետորեն վերահսկել կորոնավիրուսը, ինչը հանգեցրել է մահացության ցածր մակարդակի», – հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն:

Առողջապահության նախարարության կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ գագաթնաժողովի անդամները դրական են գնահատել Վրաստանի գործունեությունը համավարակի դեմ պայքարի առումով:

Նախարարի խոսքով, նոր կորոնավիրուսի դեպքերը կառավարելու և բժշկական ծառայությունները մատչելի դարձնելու համար, նախատեսվում է լայնորեն ներդնել թվային տեխնոլոգիաներ:

Առողջության համաշխարհային նորարարության համաժողովին մասնակցում էին ՝ Կատարի պետության հանրային առողջապահության նախարար, Հանան Մուհամեդ Ալ Կուվարի, Սինգապուրի առողջապահության պետական նախարար Ջենիլ Պուտուչերը, Շվեդիայի գլխավոր համավարակաբան Անդերս Տեգնելը, Լոնդոնի Իմպերիալ քոլեջի գլոբալ առողջապահության ինստիտուտի համատնօրեն Դևիդ Նաբարոն և Մեծ Բրիտանիայի հատուկ խորհրդական Դեյմ Սալի Դևիսը:

Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, առողջապահության համաշխարհային նորարարության գագաթնաժողովը «Կատարի հիմնադրամի» հիմնական նախաձեռնություններից մեկն է: Գագաթնաժողովի նպատակն է խթանել երկխոսությունը երկրների միջև առողջության վերաբերյալ: Առցանց պլատֆորմը միավորում է առողջապահության մասնագետներին, հետազոտողներին և նորարարներին: