Էկատերինե Տիկարաձեն առցանց հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առողջապահական հարցերով խորհրդական, Գիորգի Փխակաձեի հետ
Էկատերինե Տիկարաձեն առցանց հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առողջապահական հարցերով խորհրդական, Գիորգի Փխակաձեի հետ

Վրաստանի բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջության և սոցիալական պաշտպանության նախարար, Էկատերինե Տիկարաձեն առցանց հանդիպում է ունեցել, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առողջապահական հարցերով խորհրդական, Գիորգի Փխակաձեի հետ:

Առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, կողմերը համատեղ քննարկել են առկա մարտահրավերների լուծման ուղիները. Գնահատվել են տարածաշրջանում համավարակաբանական իրավիճակը և բժշկական հաստատություններում ստեղծված իրավիճակը: Զրույցը վերաբերել է երկրում վերակենդանացման մահճակալների կենտրոնացմանը: Գիորգի Փխակաձեի կողմից արվել են գնահատականներ և տրվել համապատասխան հանձնարարականներ:

«Առողջապահության նախարարի հետ կայացել է շատ հետաքրքիր հանդիպում: Ես Էկատերինե Տիկարաձեի հետ կիսվել եմ միջազգային փորձով: Զրույցը վերաբերել է երկրում վերակենդանացման մահճակալների կենտրոնացմանը: Կարծում եմ, որ սա շատ կարևոր է», – հայտարարել է Գիորգի Փխակաձեն: