Էկատերինե Տիկարաձե. Վարակման ներկայիս մակարդակը թույլ չի տալիս մեզ սկսել խոսել դպրոցների բացման մասին
Վարակման ներկայիս մակարդակը թույլ չի տալիս մեզ սկսել խոսել այն մասին, թե երբ կարելի է դպրոցներ բացել, – այս մասին համակարգող խորհրդի նիստից հետո ասաց Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:
Ինչպես նշել է Էկատերինե Տիկարաձեն, դպրոցների ու մանկապարտեզների հարցը առաջնահերթություն է ոչ միայն Վրաստանում, այլև աշխարհում:
«Մենք հաճախ խոսում ենք ճիշտ միջավայրում երեխաներին դաստիարակելու, նրանց կրթություն տալու կարևորության մասին: Այս առումով մենք աշխատում ենք նաև կրթության նախարարության հետ: Այնուամենայնիվ, կարևոր է հիշել, որ առաջինը երեխաների առողջության և անվտանգության պահպանումն է: Հետեւաբար, մենք շատ ավելի զգույշ ենք վերաբերում այս խնդրին, չնայած որոշ կարծիքներ ունենք: Վարակման ներկայիս մակարդակը թույլ չի տալիս մեզ սկսել խոսել այն մասին, երբ կարող են բացվել դպրոցները: Հենց դա հնարավոր լինի, կրթության նախարարությունը կբավարարի բոլոր պայմանները, որպեսզի երեխաներին անվտանգ ընդունեն դպրոցում», – ասաց Տիկարաձեն: