Էկատերինե Տիկարաձե. Մեզանից պահանջվում է բարձր հանրային գիտակցություն և եթե ցուցաբերենք այն, ապա այս խնդիրը կարող ենք հաղթահարել առանց որևէ սահմանափակման
Էկատերինե Տիկարաձե. Մեզանից պահանջվում է բարձր հանրային գիտակցություն և եթե ցուցաբերենք այն, ապա այս խնդիրը կարող ենք հաղթահարել առանց որևէ սահմանափակման

Առաջին հերթին, մեզանից պահանջվում է բարձր հանրային գիտակցություն և եթե ցուցաբերենք այն, ապա այս խնդիրը կարող ենք հաղթահարել առանց որևէ սահմանափակման,- այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն՝ համակարգող խորհրդի նիստի ավարտից հետո անցկացված մամլո ասուլիսին:

Նախարարի խոսքով, եթե հասարակությունը ինքնագիտակցություն չցուցաբերի, պետությունն ստիպված կլինի ձեռնարկել համապատասխան քայլեր:

«Առաջին հերթին, մենք պետք է հաշվի առնենք մարդկային ռեսուրսի հնարավորությունը և աջակցենք միմյանց, սեփական կյանքը և առողջությունը փրկելու համար: Մեզանից պահանջվում է բարձր հանրային գիտակցություն և եթե ցուցաբերենք այն, ապա այս խնդիրը կարող ենք հաղթահարել առանց որևէ սահմանափակման: Այս առումով եթե հասարակությունը ինքնագիտակցություն չցուցաբերի, պետությունն ստիպված կլինի ձեռնարկել համապատասխան քայլեր, որոնք կապահովի մնացած բնակչության առողջության անվտանգությունը»,- հայտարարել է Տիկարաձեն: