Էկատերինե Տիկարաձե. Մենք հիմա մի փուլում ենք, որը որոշակիորեն երրորդ ալիքի սկիզբն է
Մենք հիմա մի փուլում ենք, որը որոշակիորեն երրորդ ալիքի սկիզբն է, – ասաց առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:
Ըստ նրա, անհրաժեշտ է, որ քաղաքացիները պատշաճ կերպով հետևեն համաճարակաբանների կողմից տրված հանձնարարականներին:
«Այստեղ կարևոր է համատեղ միջոցառումներ ձեռնարկել՝ պատվաստումների գործընթացը հետևողականորեն անցկացնել, ինչպես նաև խթանել մեր քաղաքացիներին, որ պատվաստումների գործընթացը կարևոր է: Աշխատանքի անվտանգության բոլոր կանոնակարգերը պետք է պահպանվեն: Համաճարակաբանները կարող են արդեն պաշտոնապես հայտարարել երրորդ ալիքի սկիզբը: Ուստի մենք կոչ ենք անում մեր քաղաքացիներին չանտեսել տրված գործիքները, որոնք մենք ունենք այս փուլում», – ասաց Էկատերինե Տիկարաձեն: