Էկատերինե Տիկարաձե. Մահացության մակարդակը հատկապես բարձր է 70-80 տարեկանից բարձր քաղաքացիների շրջանում
Մահացության մակարդակը հատկապես բարձր է 70-80 տարեկանից բարձր քաղաքացիների շրջանում, – այսօր ասաց առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:
Միաժամանակ, ըստ նախարարի, բարձր ռիսկային խմբերում պատվաստումների ցածր ցուցանիշ կա:
«Մենք կատարել ենք մի շարք վերլուծություններ բնակչության հիվանդացության վերաբերյալ` տարիքային առումով: Բացի այդ, ինչպիսին է պատվաստումը տարիքային առումով: Բավականին վատ ցուցանիշ է բացահայտվել: Մենք ունենք հատկապես բարձր մահացություն 70-80 տարեկանից բարձր քաղաքացիների շրջանում: Մենք ունենք նաև հիվանդացության և հոսպիտալացման բարձր ցուցանիշ 60 տարեկանից բարձր քաղաքացիների շրջանում: Երբ այս տվյալները համեմատեցինք պատվաստումների համամասնության և պատվաստված քաղաքացիների հիվանդացության և հոսպիտալացման ցուցանիշի հետ, պարզվեց, որ 60 տարեկանից բարձր մեր քաղաքացիների ակտիվությունը շատ ցածր է: Իմունիզացման խորհրդի համար կարևոր է քննարկել այն բոլոր կարևոր գործողություններն ու խթանները, որոնք կակտիվացնեն մեր քաղաքացիների այն խումբը, որտեղ մենք ունենք մեծ ռիսկեր», – ասել է Տիկարաձեն: