Էկատերինե Տիկարաձե. Հոկտեմբերին վարակի տարածման գործակիցը գերազանցում էր 1.79-ը, արդյունավետ աշխատանքով կարողացանք այն կայունացնել, որը ռիսկի տակ են դնում ցույցերը
Էկատերինե Տիկարաձե. Հոկտեմբերին վարակի տարածման գործակիցը գերազանցում էր 1.79-ը, արդյունավետ աշխատանքով կարողացանք այն կայունացնել, որը ռիսկի տակ են դնում ցույցերը

Հոկտեմբերին վարակի տարածման գործակիցը գերազանցում էր 1.79-ը, արդյունավետ աշխատանքով կարողացանք այն կայունացնել, որը ռիսկի տակ են դնում ցույցերը,- այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն՝ համակարգող խորհրդի նիստի ավարտից հետո:

Նրա խոսքով, արդյունավետ աշխատանքի արդյունքում, վարակի տարածման գործակիցը հասավ 1.26-ի:

«Հոկտեմբերին վարակի տարածման գործակիցը գերազանցում էր 1.79-ը: Այն բանից հետո, երբ մի շարք վայրերում պարտադիր դարձրեցինք շնչադիմակ կիրառելը, ինչպես նաև հեռավար աշխատանքը, մեր գործակիցն զգալիորեն նվազեց: Կարողացանք և կայունացրինք գործակցի ցուցանիշը և այն դարձավ 1.26: Սա շատ լավ արդյունք է այն նվազագույն ակտիվությամբ և արդյունավետ աշխատանքով, որը մենք իրականացրեցինք: Ցույցերն այս կայունությունը ռիսկի տակ է դնում»,- հայտարարել է Տիկարաձեն: