Էկատերինե Տիկարաձե. Հղի կանանց շրջանում կորոնավիրուսային վարակի դեպքերը զգալիորեն նվազել են
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի խոսքով, հղի կանանց շրջանում կորոնավիրուսային վարակի դեպքերը զգալիորեն նվազել են:
Նրա խոսքով, հիվանդանոցում բուժվելու կարիք ունեցող հղի կնոջը առավելագույն ուշադրություն են դարձնում: Ինչպես նշել է Տիկարաձեն, բոլոր առաջատար մասնագետները ներգրավված են կովիդով վարակված հղիների առողջության բարելավման գործընթացում:
«Հղի կանանց շրջանում վարակը զգալիորեն նվազել է: Հատկանշական է, որ հիվանդանոցի բոլոր առաջատար մասնագետները ներգրավված են հղիների առողջության բարելավման գործում», – ասել է Էկատերինե Տիկարաձեն: