Էկա Բեսելիայի տեղեկությամբ, Սալոմե Զուրաբիշվիլին պահանջեց հրաժարվել Ֆրանսիայի քաղաքացիությունից
Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի՝ Էկա Բեսելիայի տեղեկությամբ, խորհրդարանի անդամ Սալոմե Զուրաբիշվիլին արդեն պահանջել է հրաժարվել Ֆրանսիայի քաղաքացիությունից։ Այս մասին Էկա Բեսելիան հայտնեց լրագրողների հետ զրուցելիս։
«Հաստատ չեմ կարող ասել, սակայն իմ տեղեկությամբ, Սալոմե Զուրաբիշվիլին արդեն պահանջել է հրաժարվել Ֆրանսիայի քաղաքացիությունից։
Ընտրական օրենսգրքում ունենք այսպիսի կետ, որ նախագահության թեկնածուն չի կարող լինել այլ երկրի քաղաքացի։ Ընտրական գրանցվելու գործընթացի ժամանակ, երբ գրանցում են որպես թեկնածու, պետք է ունենան դիմում այն երկրի քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ, որի քաղաքացին էլ հանդիսանում են։ Նշված օրենքը ընդունել ենք և ընտրական օրենսգրքում այս գրված է», – հայտնեց Էկա Բեսելիան։
Մինչ այժմ տարածվում է ոչ պաշտոնական տեղեկություն, որ Սալոմե Զուրաբիշվիլին պատրաստվում է մասնակցել նախագահական ընտրություններին։ Բացառված չէ, որ «Վրացական երազանքը» աջակցի նրա թեկնածությանը։
Սալոմե Զուրաբիշվիլին ունի Վրաստանի և Ֆրանսիայի երկքաղաքացիություն։ Երկքաղաքացիություն ունեցող անձն իրավունք չունի Վրաստանի նախագահական ընտրություններին մասնակցել որպես թեկնածու։