Էկա Բեսելիան լքել է խորհրդարանի իրավաբանական հարցերով կոմիտեի նախագահի պաշտոնը
Էկա Բեսելիան լքել է խորհրդարանի իրավաբանական հարցերով կոմիտեի նախագահի պաշտոնը

Խորհրդարանական մեծամասնության անդամ Էկա Բեսելիան լքել է խորհրդարանի իրավաբանական հարցերով կոմիտեի նախագահի պաշտոնը:

Էկա Բեսելիան նշվածի մասին հայտարարել է այսօր կայացած ասուլիսի ժամանակ:

«Մտածելուց հետո ընդունեցի որոշում, լքել իրավաբանական հարցերով կոմիտեի նախագահի պաշտոնը: Այս որոշմամբ երեկ դադարեցրել ենք մի գործընթաց, որը գտնում եմ, որ շատ վնասաբեր էր և վերաբերում էր գերագույն դատարանի դատավորների նշանակման արագացված և չարդարացված գործընթացին»,-հայտարարել է Բեսելիան:

Էկա Բեսելիան 9-րդ կանչի խորհրդարանում իրավաբանական հարցերով կոմիտեն ղեկավարում էր մոտ երկու տարի: