Էկա Բեսելիան հայտարարում է, որ ընտրական համակարգի շուրջ մշակված դիրքորոշումը կծանոթացնեն դիվանագիտական կորպուսին
«Արդարության համար» կուսակցության առաջնորդ Էկա Բեսելիան հայտարարում է, որ ընդդիմությունն այլևս չի պատրաստվում իշխանության հետ երկխոսությունը շարունակել առկա ձևաչափով: Այս մասին նա այսօր հայտարարել է «Լեյբորիստների» գրասենյակում հանդիպումից հետո:
Էկա Բեսելիայի տեղեկությամբ, կընտրվի մի քանի ներկայացուցիչ, որոնք կհանդիպեն դիվանագիտական կորպուսի և կներկայացնեն իրենց համատեղ դիրքորոշումը: Այս դիրքորոշումը նկատի ունի, որ իշխանությունը ներկայացնի այլ, առավել համամասնական նախաձեռնությունը և ազատ արձակվեն ձերբակալված ընդդիմախոսները:
«Ինչպես երևում է, կառավարող կուսակցությունն անհատական ռեժիմում զրուցում է առանձին կուսակցությունների հետ: Մենք կշարունակենք հանդիպումները միջազգային գործընկերների հետ, նրանք կունենք մեր միացյալ դիրքորոշումը և նրանց միջոցով կպարզվի, պատրաստ է արդյոք իշխանությունը որևէ փոփոխության համար»,- հայտարարել է Էկա Բեսելիան: