Էկա Բեսելիան գնացել է թիմի և թիմային աշխատանքի սկզբունքի դեմ. Բիձինա Իվանիշվիլի
Էկա Բեսելիան գնացել է թիմի և թիմային աշխատանքի սկզբունքի դեմ. Բիձինա Իվանիշվիլի

Էկա Բեսելիան գնացել է թիմի և թիմային աշխատանքի սկզբունքի դեմ,- այս մասին նշված է «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունում, որը նա տարածել է Գերագույն դատարանի դատավորների ընտրության և կառավարող թիմում ընթացող իրադարձությունների առնչությամբ:

Ինչպես նշում է Բիձինա Իվանիշվիլին, Էկա Բեսելիայի նշված պաշտոնից հեռանալու և խորհրդարանի նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցնելու մասին որոշումը կայացվել էր դեռևս ամռանը:

Նրա խոսքով, անհասկանալի էր Էկա Բեսելիայի հայտարարությունը, երբ նա դեկտեմբերի 27-ին իրավական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարական տալը կապեց դատավորների ընտրության հետ:

«Ցանկանում են հանրությանը հաստատել, որ Էկա Բեսելիայի նշված պաշտոնից հեռանալու և խորհրդարանի նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցնելու մասին որոշումը կայացվել էր դեռևս ամռանը:

Նշված որոշումը կապված էր այն բարդությունների հետ, որոնք կառավարող թիմում գլուխ հանեցին 2017 թվականին և որոնք ես անվանեցի քաղաքականություն վերադառնալուց գլխավոր պատճառներից մեկը – թիմային աշխատանքի դեֆիցիտը:

Այս համատեքստում, ցավալի է, որ դեռևս նախորդ տարվա ամռանը, այլ հիմքերով կայացված որոշումը Էկա Բեսելիան կապել է դատավորների ընտրության հարցի հետ»,- ասվում է Բիձինա Իվանիշվիլու հայտարարությունում:

Ինչպես նշում է «Վրացական երազանք»-ի առաջնորդը, թիմի նկատմամբ նման վերաբերմունքը հաշվի առնելով, բնական է, որ օրակարգից հանվել է խորհրդարանի նախագահի պաշտոնին Էկա Բեսելիային ընտրելու հարցը: