Ըստ ԶԼՄ-ների՝ Ռուսաստանը հրթիռային հարձակում է իրականացրել Կիևի և մի շարք այլ քաղաքների վրա, ինչի հետևանքով առնվազն վեց մարդ վիրավորվել է
Ըստ ԶԼՄ-ների՝ Ռուսաստանը հրթիռային հարձակում է իրականացրել Կիևի և մի շարք այլ քաղաքների վրա, ինչի հետևանքով առնվազն վեց մարդ վիրավորվել է

Ռուսաստանը հրթիռային հարձակում է իրականացրել Ուկրաինայի մայրաքաղաքի և մի շարք այլ քաղաքների վրա, ինչի հետևանքով առնվազն վեց մարդ վիրավորվել է։ Տեղեկությունը տարածում է Ռոյթերս -ը։

Մասնավորապես, Ուկրաինայի Լվով քաղաքում տեղի ունեցած հարձակման հետեևանքով երկու մարդ վիրավորվել է, վնասվել են ենթակառուցվածքային օբյեկտներ, բնակելի տներ, մասնավոր մեքենաներ։

Բացի այդ, Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում հրթիռակոծության հետևանքով տուժել է չորս մարդ, վնասվել է դպրոց։

«Եվս մեկ հրթիռային հարձակում է իրականացվել Ուկրաինայի վրա։ Հակառակորդը հարձակում է սկսել Ուկրաինայի մայրաքաղաքի վրա, սակայն Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը հաջողվել է հետ մղել բոլորին»,- ասել է Կիեւի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։