Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ ռուսները հինգ հրթիռային հարձակում են իրականացրել Լվովի վրա
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսները հինգ հրթիռային հարձակում են իրականացրել Լվով քաղաքի վրա։
Այս մասին սոցցանցում գրում է Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադավոյը։
«Հինգ թիրախային հրթիռային հարձակում Լվովի վրա: Արդեն դեպքի վայր են մեկնել համապատասխան մարմինները։ Քիչ անց կտրամադրեմ հավելյալ տեղեկություն»,- գրել է քաղաքապետը։