Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Ուկրաինայի զինված ուժերը ռուսական օկուպացիոն զորքերի հետ բախումների արդյունքում վերականգնել են վերահսկողությունը Շչաստիե քաղաքի վրա
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Ուկրաինայի զինված ուժերը ռուսական օկուպացիոն զորքերի հետ բախումների արդյունքում վերականգնել են վերահսկողությունը Շչաստիե քաղաքի վրա

Ուկրաինայի զինված ուժերը ռուսական օկուպացիոն զորքերի հետ բախումների արդյունքում վերականգնել են վերահսկողությունը Սչաստյե քաղաքի վրա։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Նրանց տվյալներով՝ ռազմական գործողությունների արդյունքում ոչնչացվել է ռուսական օկուպացիոն ուժերի զինտեխնիկան, ոչնչացվել է 50 օկուպանտ մարտիկ։

Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ ռուսական տանկերի շարասյունը մտել է Լուգանսկի շրջանի մի քանի բնակավայրերի սահմաններ և զինտեխնիկայի դիմաց տեղադրել ԵԱՀԿ-ի խորհրդանիշներով մեքենաներ։