Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Ուկրաինայում Starlink-ի աշխատանքը վերականգնվել է և շարունակում է բարելավվել
Ուկրաինայի պաշտպանության ուժերի ստորաբաժանումներից ստացված տեղեկությունների համաձայն՝ «Starshield»-ի՝ ամերիկյան «Starlink» արբանյակային կապի համակարգի ռազմական տարբերակի աշխատանքը վերականգնվել է և շարունակում է բարելավվել։
Այս մասին հայտնում է «Ուկրաինսկա պրավդա»-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության իր աղբյուրները։
«Ներկայումս «Starshield»-ի աշխատանքը շարժման ընթացքում վերականգնվել է և շարունակում է բարելավվել։ Այս տեղեկությունը ստացել ենք ստորաբաժանումներից ներկայացված զեկույցներից։ Պաշտպանության նախարարությունը նաև շարունակում է աշխատանքները՝ պարզելու երեկ տեղի ունեցած ծառայության սահմանափակումների բոլոր պատճառներն ու հանգամանքները», — նշել են աղբյուրները։
Միաժամանակ, ըստ լրատվամիջոցների հաղորդումների, Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը ռազմաճակատում գտնվող ստորաբաժանումներից խնդրել է տեղեկատվություն տրամադրել «Starshield»-ի աշխատանքային արագության վերաբերյալ։