Ըստ Սուրբ Սինոդի վճռի, Ուկրաինայում ընթացող իրադարձությունների մասին քննարկումը կշարունակվի Սուրբ Սինոդի հաջորդ նիստին

Ուղղափառ եկեղեցում ստեղծված լարված իրավիճակի և Ուկրաինայում ընթացող իրադարձությունների մասին քննարկումը շարունակվի Սուրբ Սինոդի հաջորդ նիստին,-  այս մասին ասվում է Սուրբ Սինոդի վճռի մեջ:

Որոշման տեքստը կարդացել է ալավերդցի միտրոպոլիտ Դավիթ Մախարաձեն.

«Այսօր Վրաստանի պատրիարքարանում կայացել է Սուրբ Սինոդի ժողովը:

Թբիլիսի, դեկտեմբերի 27, 2018 թվական

Ողջույնի խոսքը ասել է կաթողիկոս-պատրիարք, սրբազնագույն և երանաշնորհ Իլիա Երկրորդը:

Նա ասաց. Ուղղափառ եկեղեցին այն եկեղեցին է, որը հիմնադրել է մեր Տերը, Հիսուս Քրիստոսը:

Շնորհակալություն Աստծուն, որ Վրաստանը Ամենայն սուրբ Աստվածածնի երկիր է: Մեր սրբերը, Սուրբ Նիկոլոզը և Սուրբ Գիորգին օգնում են պաշտպանել մեր եկեղեցին:

Ժողովը լսեց, քննարկեց իրավիճակը և վճռեց.

Ուղղափառ եկեղեցում ստեղծված լարված իրավիճակի և Ուկրաինայում ընթացող իրադարձությունների մասին քննարկումը շարունակվի Սուրբ Սինոդի հաջորդ նիստին»,- նշված է վճռի տեքստում: