Ըստ ռուսական Ozon առցանց հարթակի՝ երեկ գիշեր Սանկտ Պետերբուրգում գտնվող նրա լոգիստիկ կենտրոնը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման

14:37, 18.10.2026

Ըստ ռուսական Ozon առցանց հարթակի՝ անցած գիշեր Սանկտ Պետերբուրգում գտնվող նրա լոգիստիկ կենտրոնը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) հարձակման։ Այս մասին ընկերությունը հայտնել է իր Telegram-ալիքում։

«Անցած գիշեր Սանկտ Պետերբուրգում մեր լոգիստիկ կենտրոններից մեկի վրա անօդաչու թռչող սարքով հարձակում է իրականացվել։ Մենք անհապաղ տարհանել ենք բոլոր աշխատակիցներին, տուժածներ չկան։ Հրդեհ է բռնկվել, և արտակարգ իրավիճակների ծառայությունները ներկայումս գտնվում են դեպքի վայրում»,- նշել են ընկերությունից։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ լոգիստիկ կենտրոնում պահվող ապրանքները հանվել են առցանց կատալոգից։ Բացի այդ, չեղարկվել են այն պատվերները, որոնք հնարավոր չէր կատարել այլ պահեստներից։

Ըստ հրապարակումների՝ Սանկտ Պետերբուրգում գտնվող Ozon-ի լոգիստիկ պահեստը զբաղեցնում է 51 500 քառակուսի մետր տարածք։

Նմանատիպ