Ըստ լրատվամիջոցների՝ Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, ևս շատերը համարվում են անհետ կթած

10:53, 29.07.2026

Ճապոնիայի հարավ-արևմտյան մասում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել, իսկ բազմաթիվ մարդիկ համարվում են կորած։ Տեղեկությունը տարածում է «Էսոշիեյթեդ պրեսը»։

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հայտարարությամբ՝ իշխանությունները ամեն ինչ կանեն մարդկանց փրկելու համար։ Նա ցավակցություն է հայտնել զոհվածների պատճառով և համակրանք արտահայտել նրանց ընտանիքի անդամներին։

«Ամեն ինչ կանենք, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդկանց գտնենք և փրկենք», — հայտարարել է Տակաիչին։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ երկրաշարժից մեկ օր անց էլ արագընթաց գնացքների երթևեկությունը և որոշ օդանավակայանների աշխատանքը դեռևս կասեցված են։

Բացի այդ, «Էսոշիեյթեդ պրեսի» փոխանցմամբ՝ ավելի քան 9 000 մարդ ստիպված է եղել լքել սեփական տունը և տեղափոխվել ապաստարաններ։ Առանց էլեկտրաէներգիայի է մնացել մինչև 37 հազար ընտանիք, ավելի քան 9 000 ընտանիքի գազ չի մատակարարվում, իսկ որոշ շրջաններում չեն գործում կապի ցանցերը։

Ի գիտություն՝ Ճապոնիայում՝ Կումամոտոյի նահանգում, երկրաշարժը տեղի է ունեցել հուլիսի 28-ին։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7․1 մագնիտուդ։

Նմանատիպ