Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ Ռուսաստանի փոխարտգործնախարարը հայտարարում է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները պատրաստվում են Մոսկվայի հետ ռազմական հակամարտության

16:57, 02.09.2026

Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոյի խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պատրաստվում են ռազմական հակամարտության Մոսկվայի հետ։ Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Գրուշկոն այս հայտարարությունն արել է Արևելյան տնտեսական ֆորումում։

Նրա խոսքով՝ եթե նայենք Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների խոսքերին ու գործողություններին, կնկատենք, որ նրանք պատրաստվում են պատերազմի Ռուսաստանի հետ։

Ալեքսանդր Գրուշկոն նաև խոսել է Արկտիկայում ընթացող գործընթացների մասին և ասել, որ Արևմուտքը հիբրիդային պատերազմ է սկսել Ռուսաստանի դեմ, բայց երբեք չի կարողանա հասնել ռազմական գերազանցության։

«Այսօր մենք հստակ տեսնում ենք, որ արևմտյան երկրները Արկտիկական տարածաշրջանը հայտարարել են աշխարհաքաղաքական մրցակցության գոտի։ Ոչ այնքան վաղուց, ինչ-ինչ պատճառներով, նրանք որևէ հայտարարություն չէին անում այս մասին, բայց հիմա նրանք հանկարծ որոշել են, որ սա աշխարհաքաղաքական մրցակցության գոտի է, և որ Արևմուտքը պետք է հասնի ռազմական գերազանցության՝ մրցունակ լինելու համար», – ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

Ձեր տեղեկության համար՝ Դանիան նորակոչիկներ է ուղարկել Գրենլանդիա՝ նոր ընդլայնված զորակոչի ծրագրի շրջանակներում։ Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ թագավորության նպատակն է, որ զինվորները վերապատրաստվեն երկրի ռազմավարական առումով ամենակարևոր և դժվար տարածաշրջանում։

Նմանատիպ