Ըստ լրատվամիջոցների, Ռուսաստանի կողմից Ուկրաինայում պատերազմի երկրորդ փուլի մեկնարկի կապակցությամբ, Ջո Բայդենը կհանդիպի ռազմական պաշտոնյաների հետ
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի բարձրաստիճան զինվորականների հետ՝ քննարկելու Ռուսաստանի կողմից Ուկրաինայում պատերազմի երկրորդ փուլի մեկնարկը։
Այս մասին հայտնում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ հանդիպմանը կմասնակցեն ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և Միացյալ շտաբների հրամանատար, գեներալ Մարկ Միլը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 19-ին հայտարարել էր Ուկրաինայում պատերազմի երկրորդ փուլի մեկնարկի մասին։