Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կմիանան Իսրայելի և Համասի միջև Եգիպտոսում հոկտեմբերի 8-ին կայանալիք բանակցություններին
Եգիպտոսում Իսրայելի և Համասի միջև խաղաղության բանակցությունների առաջին փուլն ավարտվել է։
Կարճատև ընդմիջումից հետո կողմերը կվերսկսեն բանակցությունները տեղական ժամանակով ժամը 19:00-ին և կքննարկեն հինգ հիմնական հարց, այդ թվում՝ պատերազմի ավարտը, իսրայելցի պատանդների և պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը, իսրայելական ուժերի դուրսբերումը Գազայի հատվածից, մարդասիրական օգնության տրամադրումը և Գազայի հատվածի պատերազմից հետո կառավարումը։
Հայտնի է նաև, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, կմիանան բանակցություններին հոկտեմբերի 8-ին։