Ըստ լրատվամիջոցների՝ ուկրաինական ուժերի հակահարձակման պատճառով ռուսները զանգվածաբար լքում են Լուգանսկի շրջանը։
Ըստ լրատվամիջոցների՝ ուկրաինական ուժերի հակահարձակման պատճառով ռուսները զանգվածաբար լքում են Լուգանսկի շրջանը։

Ուկրաինական ուժերի հակահարձակման պատճառով ռուսները զանգվածաբար լքում են Լուգանսկի շրջանը։ Այս մասին գրում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հիմնվելով Լուգանսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայի վրա։

Ըստ Գայդայի՝ անցակետում ատոմեքենաների 12 կիլոմետրանոց հերթ է գոյացել։ Նրա խոսքով՝ նման իրավիճակ է նաեւ Սվատովոյում։

«Գլխավոր շտաբի տվյալներով՝ օկուպանտները հապշտապ լքել են բնակավայրը՝ չորս բեռնատարներով, 20 զրահամեքենաներով և ավելի քան 20 թեթև մեքենաներով», – գրել է Գայդայը «Telegram»-ում։