Ըստ լրատվամիջոցների՝ Ռուսաստանի Կուրսկի և Բրյանսկի շրջաններում անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացվել
Ըստ լրատվամիջոցների՝ Ռուսաստանի Կուրսկի և Բրյանսկի շրջաններում անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացվել

Ռուսաստանում անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կուրսկի և Բրյանսկի շրջանների վրա։ Այս մասին գրում է «BBC»-ի ռուսալեզու ծառայությունը՝ հենվելով Կուրսկի եւ Բրյանսկի շրջանների նահանգապետերի վրա։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը միջադեպի մանրամասները չի նշում։

«Կուրսկի շրջանի օդային տարածքում հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով վնասազերծվել է ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք, ևս երկու անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Բրյանսկի շրջանում»,- ասվում է Ռուսաստանի ՊՆ տեղեկատվության մեջ։

Բրյանսկի մարզում նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազն ասում է, որ անօդաչուները խփվել են, և ոչ ոք չի տուժել։ Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարավին ասում է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերից մեկը կործանվել է Կուրսկի կենտրոնում, իսկ մյուսը՝ քաղաքի ծայրամասում։ Արդյունքում մի քանի բազմահարկ տների ապակիներ են կոտրվել, մի քանի առանձնատներ եւ վարչական շենքի տանիքը վնասվել։ Թե որ վարչական շենքի մասին է խոսքը, մարզպետը ոչինչ չի ասում։

Տեղեկության համար, երեկ Կուրսկը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։ Արդյունքում վնասվել է նաեւ վարչական շենքը։ Ուկրաինայում ասում են, որ գործը վերաբերում է Անվտանգության դաշնային ծառայությանը պատկանող շենքին։ Նրանց տվյալներով՝ հարձակման թիրախը եղել է նաև նավթավերամշակման գործարանը, որը գտնվում է օդանավակայանի մոտ։ Նախօրեին անօդաչու թռչող սարքի հարձակումը հետ մղելու մասին հայտնել են նաեւ Տուլի շրջանի իշխանությունները։ Մոսկվայի օդանավակայաններում գիշերային ժամերին կրկին թռիչքների սահմանափակումներ են մտցվել։ Առավոտյան Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Ղրիմի թերակղզու մոտ չորս անօդաչու թռչող սարքերի խոցելու մասին։