Ըստ լրատվամիջոցների՝ պաղեստինյան ռազմական խմբավորումները հրթիռային հարձակում են իրականացրել Իսրայելի դեմ
Ըստ լրատվամիջոցների՝ պաղեստինյան ռազմական խմբավորումները հրթիռային հարձակում են իրականացրել Իսրայելի դեմ

Պաղեստինյան ռազմական խմբավորումները հրթիռակոծել են Իսրայելը։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իսրայելական բանտում պաղեստինցու մահից հետո Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 22 հրթիռ, որոնցից Իսրայելին հաջողվել է խոցել 4-ը։

Հրթիռային հարձակման հետեւանքով Սդերոտ քաղաքում 25-ամյա մի երիտասարդ ծանր վիրավորվել է։ Տարածված տեղեկությունների համաձայն՝ տղամարդը օտարերկրյա երկրի քաղաքացի է։ Հաղորդվում է, որ Իսրայելում դեռ լսվում է օդային նախազգուշացման ազդանշանը։

Հիշեցնենք, որ «Իսլամական ջիհադ» պաղեստինյան խմբավորման անդամ Խադեր Ադնանին մահացել է իսրայելական բանտում 87-օրյա հացադուլից հետո։