Ըստ լրատվամիջոցների՝ համաձայնագրի ստորագրումից հետո Ուկրաինայից արտահանվել է 1,5 մլն տոննա հացահատիկ
Համաձայնագրի ստորագրումից հետո Ուկրաինայից արդեն արտահանվել է 1,5 մլն տոննա հացահատիկ։
Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս» գործակալությունը։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, օգոստոսի սկզբից ուկրաինական նավահանգիստները լքել են պարենով բեռնված 61 բեռնատար նավ, որոնց միջոցով արտահանվել է 1,5 մլն ուկրաինական հացահատիկ։
Reuters-ը, հիմնվելով Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարության հայտարարության վրա, հայտնում է, որ 183 հազար տոննա գյուղմթերքով բեռնված ևս երեք նավ այսօր լքել են ուկրաինական նավահանգիստները։
Ըստ առկա տվյալների՝ եգիպտացորենին բաժին է ընկնում Ուկրաինայից արտահանվող արտադրանքի 62 տոկոսը, որին հաջորդում է ցորենը՝ 17 տոկոս, որին հաջորդում է գարին՝ 6 տոկոս։ Ուկրաինայից արտահանվել է նաև արևածաղիկ, սոյա և այլ ապրանքներ։
Ուկրաինայի գյուղատնտեսության նախարարի խոսքով, գյուղմթերքի արտահանումը հոկտեմբերի վերջին կավելանա մինչև 6-6,5 մլն տոննա։