Ըստ լրատվամիջոցի՝ Սիրիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ուկրաինայի հետ
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։
Այս մասին տեղեկություն է տարածում «BBC»-ն։
Նշենք, որ Ուկրաինան Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել էր հունիսին այն բանից հետո, երբ Դամասկոսը ճանաչեց Ուկրաինայի շրջանների՝ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը։
«Սիրիան որոշել է խզել դիվանագիտական հարաբերությունները Ուկրաինայի հետ՝ ի պատասխան Ուկրաինայի կառավարության որոշման», – գրում է սիրիական SANA գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ԱԳՆ-ին։