Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների՝ Էմանուել Մակրոնը Մասուդ Ֆեզեշյանին ասել է, որ Իրանը պետք է հրաժարվի հակահարված տալուց

22:28, 07.08.2024
Emmanuel Macron, le Président de la République reçoit Mme Roberta Metsola, présidente du Parlement européen, le mardi 31 octobre au Palais de l’Elysée, dans le cadre de sa visite en France.
Palais de l'Élysée, 55 Rue du Faubourg Saint-Honoré, 75008 Paris
Le 31/10/2023
Photo : Delphine Goldsztejn

Emmanuel Macron, le Président de la République reçoit Mme Roberta Metsola, présidente du Parlement européen, le mardi 31 octobre au Palais de l’Elysée, dans le cadre de sa visite en France. Palais de l'Élysée, 55 Rue du Faubourg Saint-Honoré, 75008 Paris Le 31/10/2023 Photo : Delphine Goldsztejn

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զրուցել է իրանցի գործընկեր Մասուդ Ֆեզեշկիանին։ Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։

Ինչպես գրում են լրատվամիջոցները, Էմանուել Մակրոնը Ֆեզեշկիանին ասել է, որ Իրանը պետք է հրաժարվի վրեժ լուծելուց և ամեն ինչ անի Մերձավոր Արևելքում ռազմական նոր էսկալացիա թույլ չտալու համար։

«Ռազմական նոր էսկալացիան ձեռնտու չէ ոչ մեկին, այդ թվում՝ Իրանին»,- ասել է Մակրոնը։

Ըստ լրատվամիջոցների՝ Մակրոնը նաև ասել է, որ Ֆրանսիան պատրաստ է օգնել Իրանին քաղաքական սահմաններում լուծում գտնելու հարցում, որը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, պայմանով, որ Իրանը կատարի իր միջազգային պարտավորությունները։

Ի գիտություն, Իրանը մեղադրում է Իսրայելին Համասի առաջնորդ Իսմայիլ Հանիյեի սպանության մեջ և սպառնում է անխուսափելի պատասխան տալ։ Լիբանանում գործող խմբավորման ղեկավար Հասան Նասրալան Իսրայելին սպառնացել է վրեժ լուծել Հեզբոլլահի բարձրաստիճան զինվորական Ֆուադ Շուքրիի մահվան համար։

Նմանատիպ